Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ազատվել Էդեն Ազարից

Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ տրանսֆերային ցուցակում է ընդգրկել թիմի հարձակվող Էդեն Ազարին, հայտնում է The Athletic-ը:

«Սերուցքայինները» ցանկանում են բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից նրա բարձր աշխատավարձի պատճառով, որը կազմում է տարեկան 15 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։