ՊՍԺ-ն ձմեռային շրջագայության կմեկնի Կատար։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստները հունվարի 17-ին կմեկնեն Դոհա, այնուհետև կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ խաղալու «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» ֆուտբոլիստներից կազմված թիմի դեմ:
Խաղը նախատեսված է հունվարի 19-ին։
Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» վերջերս պայմանագիր է կնքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: