«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել «Բորուսիայում», հայտնում է Goal-ը։
Դորտմունդյան ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ, ում ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։
Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։