Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների անունները:
«Ո՞վ է ինձ համար ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը: Նիկոլայ Կոմլիչենկոյի անունը կնշեմ։ Քանի գոլ է խփել, քանի 11-մետրանոց է վաստակել։ Ո՞ւմ անունը կտամ ոչ «Ռոստովից»: «Զենիթում», «Սպարտակում» նշանավոր տղաներ կան, բայց ավելի լավ է աջակցեմ իմ հայրենակից Էդուարդ Սպերցյանին»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 ասիստի հեղինակ: Բայրամյանը մասնակցել է 15 խաղի, դարձել երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: