Յան Օբլակ. «Հանդիպումը պետք է սկսել առաջին վայրկյանից, այլ ոչ թե գոլ խփելուց»

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած 0-1 պարտությունը։

«Վատ սկսեցինք՝ վախով, քիչ վստահությամբ, բայց հետո արթնացանք։ Մենք հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք գոլ խփել։

Մենք լավ խաղացինք վերջին խաղերում։ Հուսով եմ, որ սա այլեւս չի կրկնվի, և մենք վստահ կխաղանք։

Հանդիպումը պետք է սկսել առաջին վայրկյանից, այլ ոչ թե գոլ խփելուց»,- ասել է Օբլակը DAZN-ին տված հարցազրույցում: