Լոնդոնի «Թոթենհեմը» շատ շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ: Ֆուտբոլային ինսայդեր Բեն Ջեյքոբսը սոցցանցերում հայտնել է, որ անգլիական ակումբի բաժնետոմսերը մտադիր է ձեռք բերել Qatar Sports Investments ընկերությունը, որը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սեփականատերն է:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի սեփականատեր, կատարցի միլիարդատեր Նասեր Ալ-Խելաիֆին նախորդ շաբաթ հանդիպել է «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևիին: