Չավի. «Դարձել ենք չեմպիոնության հավակնորդ»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ արտագնա հաղթանակը (1-0):

«Երեք ոսկե միավոր: Մենք օգտագործեցինք մեր հնարավորությունները։ Նրանք ճնշում էին մեզ, բայց մենք գիտեինք, թե ինչպես վարվել այդ իրավիճակում:

Շատ կարևոր էր դարպասն անառիկ պահելը: Մենք ի վիճակի ենք հաղթել այնպիսի դժվարին մարզադաշտերում, ինչպիսին սա էր՝ տառապելով, բայց լինելով ընտանիք:

Մենք դարձել ենք Լա Լիգայում չեմպիոնության հավակնորդ: Կարևոր էր նաև հաղթել առանց Լևանդովսկու»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։