«Ատլետիկո» – «Բարսելոնա» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում կարգապահական խախտման համար խաղադաշտից հեռացված Ստեֆան Սավիչն ու Ֆերան Տորեսը կարող են երկար ժամանակով որակազրկվել:
Sport.es-ի հավաստմամաբ՝ «Ատլետիկոյի» չեռնոգորացի պաշտպանին ու «Բարսելոնայի» իսպանացի վինգերին սպառնում է 4-12 խաղյա որակազրկում:
Հիշեցնենք, որ կատալոնական գրանդը 41 միավորով Իսպանիայի առաջնության առաջատարն է, երեք միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: