Պորտուգալիայի հավաքականի և իտալական «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ, Լիսաբոնի «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ, հայտնում է Daily Mail-ը:
Պորտուգալիայի ոստիկանությունը շարունակում է հետաքննել «Բենֆիկայի» նախագահի նկատմամբ հարուցած գործը, որով ուսումնասիրվում են 2016-2020 թվականներին կայացած մի շարք խաղեր:
Եթե պարզվի, որ լիսաբոնյան ակումբը պարգևավճարներ է խոստացել մրցակցի ֆուտբոլիստներին և սպասարկող անձնակազմին, ապա ակումբը կարող է պատժվել խոշոր չափի տուգանքով կամ տեղափոխվել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոն:
Հիշեցնենք, որ Ռուի Կոշտան լիսաբոնյան ակումբի նախագահի պաշտոնում փոխարինել է Լուիշ Ֆելիպե Վիեյրային, որը 2021 թվականի ամռանը հեռացվել էր՝ մեղադրվելով խարդախության և փողերի լվացման մեջ։