IFFHS. Լիոնել Սկալոնին՝ հավաքականների տարվա լավագույն մարզիչ (լուսանկար)

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է հավաքականների 2022թ. լավագույն մարզիչին որոշելու համար անցկացված քվեարկության արդյունքները։

Հաղթող է ճանաչվել աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, որը վաստակել է 240 միավոր: Երկրորդ տեղը 45 միավորով զբաղեցրել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը գլխավորող Դիդյե Դեշամը: ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի մասնակից Մարոկկոյի թիմի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին եզրափակել է լավագույն եռյակը (30 միավոր):