Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը, հավանաբար, շուտով կլքի ակումբը։ Աղբյուրի համաձայն, 24-ամյա ֆուտբոլիստը մշտական տեղ չունի Գրեհեմ Փոթերի թիմի մեկնարկային կազմում, իսկ լոնդոնյան ակումբը պատրաստ է դիտարկել ամերիկացու համար առաջարկները, հայտնում է CaughtOffside-ը։
Տարբերակներից մեկը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելն է։ Նշվում է նաև, որ Պուլիշիչի հեռանալու դեպքում «Չելսին» կարող է ձեռք բերել ևս մեկ եզրային ֆուտբոլիստի, ով կփոխարինի նրան։
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Պուլիշիչը մասնակցել է «ազնվականների» 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։