Հարի Մագուայրը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը կարող է համալրել «Ասթոն Վիլայի» շարքերը։ Այս մասին հաղորդում է լրագրող Անիլ Կանդոլան։

Ըստ աղբյուրի՝ «Ասթոն Վիլան» մոտ է Մագուայրի հետ պայմանագիր կնքելուն։

«29-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, և «Ասթոն Վիլան» ուզում է ձեռք բերել նրան»,- գրել է Կանդոլան։

Մագուայերը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։