Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի, Բրազիլիայի և ԱՄՆ-ի ազգային հավաքականները, հայտնում է L’Equipe-ը:
50-ամյա ֆրանսիացին շարունակում է մնալ առանց աշխատանքի: Նա նախընտրում է Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու տարբերակը, սակայն երեկ Դիդյե Դեշամը նոր պայմանագիր կնքեց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ինչը նշանակում է, որ դա տեղի չի ունենա:
Զիդանը «Ռեալից» հեռացել է 2021 թվականի մայիսին: Նա մադրիդյան ակումբում աշխատել է 2016-2021 թվականներին:
Զիդանի գլխավորությամբ մադրիդցիները երեք անգամ հաղթել են Չեմպիոնների Լիգայում, երկուական անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: