Մադրիդի «Ռեալը» Կարլո Անչելոտիին փոխարինելու առաջնահերթ թեկնածու ունի

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հավակնում է Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնին։ Նրա թեկնածությունն առաջնային է համարվում իտալացի Կարլո Անչելոտիի հեռանալու դեպքում, հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի համաձայն, Յոահիմ Լյովը վաղուց հայտնվել է «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում։ Իսպանացիները ցանկանում էին նրան հրավիրել մի քանի տարի առաջ, երբ Զինեդին Զիդանը հեռացավ թիմից։ Այնուամենայնիվ, գործարքն այդ ժամանակ ձախողվեց:

Յոահիմը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2006-2021 թվականներին։