«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով կկարողանա խաղադաշտ վերադառնալ։
«Ինչպես նախապես պլանավորվել էր, Զլատանը հաջորդ շաբաթ կվերադառնա մարզումներին։ Դրանից հետո մենք կգնահատենք նրա մարզավիճակը և կպարզենք, թե երբ նա նորից կկարողանա խաղալ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ 41-ամյա շվեդը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից, որի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։