Նիկոլո Զանիոլոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն հայտնվել է եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Դորտմունդի «Բորուսիան», «Ատլետիկոն» և «Միլանը» ցանկանում են գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Եթե ​​Նիկոլոն չհամաձայնվի «գայլերի» հետ նոր պայմանագրի հարցում, ապա մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ընթացիկ մրցաշրջանում Զանիոլոն Ռոմայի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։