«Չելսին» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լայպցիգը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի հետ։
24-ամյա իսպանացու գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: