Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ապագայի մասին։
«Բուսկետսի ապագան կախված կլինի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններից։ Հուսով եմ, որ նա լավ ֆուտբոլ կցուցադրի մրցաշրջանի մնացած հատվածում:
Սերխիոն մեր ավագն է, նրա պայմանագրի ժամկետը լրանում է միայն 6 ամիս հետո»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: