«Ալ Նասրը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով, հայտնում է Goal-ը։
Սաուդյան Արաբիայի ակումբը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո մտադիր է շարունակել պայմանագիր կնքել եվրոպացի աստղերի հետ և այդ կապակցությամբ դիտարկում է բելգիացու թեկնածությունը։
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան լավ ծանոթ է Ազարի հետ։ Նրա գլխավորությամբ Էդենը հանդես է եկել «Լիլում»:
Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է Ազարին թիմում տեսնել ամռանը և արդեն կապի մեջ է եղել ֆուտբոլիստի հետ։