Ն’Գոլո Կանտեն դեռևս չի բացառել, որ ամռանը «Բարսելոնա» կտեղափոխվի

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն դեռևս չի բացառել, որ ամռանը «Բարսելոնա» տեղափոխվի անվճար: Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, ֆրանսիացին խնդրել է «Բարսելոնային» հնչեցնել իրենց վերջին առաջարկը:

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» պետք է կիսապաշտպանին բավական բարենպաստ պայմաններ առաջարկի, որպեսզի նա որոշի տեղափոխվել «Կամպ Նոու»։ «Չելսին» ավելի վաղ Կանտեին առաջարկել էր նոր պայմանագիր մինչև 2026 թվականը, որը ֆրանսիացին մտածում է ընդունելու մասին:

Սակայն մինչ վերջնական որոշումը Կանտեն կցանկանար տեսնել նաև «Բարսելոնայի» առաջարկը։