Ա Սերիայի գալիք տուրի բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի պատիվ Ջանլուկա Վիալլիի

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) պաշտոնապես հայտարարել է, որ Ա Սերիայի գալիք տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի պատիվ Ջանլուկա Վիալլիի։

«Սամպդորիայի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին հարձակվողը մահացել է հունվարի 6-ին Լոնդոնում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո:

Ուրբաթ օրը FIGC-ն հարգանքի տուրք մատուցեց Վիալլիին՝ բարձր գնահատելով նրա մարդկային որակները և ընդգծելով նրա կարևորությունը իտալական ֆուտբոլի համար: Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ Ա Սերիայի հանդիպումները առաջիկա շաբաթավերջին կսկսվեն մեկ րոպե լռությամբ։