Դանի Օլմոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դանի Օլմոն կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է The Sun-ը:

Նշվում է, որ կապույտները մտադիր են ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կողմերի միջև բանակցային գործընթացը արդեն մեկնարկել է:

Իսպանացու գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: