Ժերար Պիկեն կարող է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն իր ֆուտբոլային կարիերան վերսկսելու շեմին է, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա իսպանացին ցանկանում է հանդես գալ «Անդորրա» ակումբում, որի նախագահն է հանդիսանում անձամբ Պիկեն։ Միակ բանը, որ կարող է խանգարել նրան, խնդիրներն են Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի ֆինանսական կանոնների հետ, որում հանդես է գալիս թիմը։

Նշենք, որ Պիկեն թոշակի անցավ 2022թ․-ի վերջին։ Նա Իսպանիայի ութակի չեմպիոն է, ինչպես նաև Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։