Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտթրախտի» պաշտպան Էվան Ն’Դիկայի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին, և նա չի ցանկանում երկարաձգել, քանի որ մտադիր է տեղափոխվել ավելի մեծ ակումբ: Այս ամառ նա կարող է տեղափոխվել որպես ազատ գործակալ:
Ընթացիկ մրցաշրջանում Ն’Դիկան «Այնթրախտի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։