«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետաքրքրությունը։ Հարձակվողի նկատմամբ փարիզեցիների հետաքրքրության մասին հաղորդվում էր նախորդ տարվա ամռանն ու ձմռանը։
«Ես ընդամենը մի քանի ամիս առաջ երկարաձգեցի պայմանագիրս «Բարսելոնայի» հետ։ Ես երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ շարունակել խաղալ այս ակումբում։
Փարի՞զ, Ոչ, ես ինձ լավ եմ զգում Բարսայում: Չավին և ակումբի ղեկավարությունը վստահում են ինձ։ Ես զգում եմ նրանց հավատն իմ հանդեպ»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Eleven-ը:
Նշենք, որ 25-ամյա ֆրանսիացին 2022 թվականի ամռանը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2024 թվականի ամառ։