Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» իր համար որոշել է առավելագույն գումարը, որը ակումբը պատրաստ է ծախսել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վրա։

Marca-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբը» մտադիր չէ ֆուտբոլիստի համար վճարել 110 միլիոն եվրոյից ավելի։

Հաշվի առնելով անգլիացու՝ Մադրիդ տեղափոխվելու ցանկությունը, ինչպես նաև «Ռեալի» և «Բորուսիայի» լավ հարաբերությունները՝ այս գումարը պետք է բավականացնի տրանսֆերն իրականացնելու համար։