Պեդրի․ «Պետք է տիտղոսներ նվաճենք»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ասել է, որ «Բարսելոնան» բոլոր ջանքերը կգործադրի Լա Լիգայում հաղթելու համար։

«Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, ճիշտ է այս պահին տիտղոսներ չունենք, բայց կանենք ամեն ինչ որպեսզի տիտղոսներ նվաճենք։ Բարդ է լինելու անկասկած», – Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Լա Լիգայի 15 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը՝ խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերության շնորհիվ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։