Չավի. «Դեմբելեն մեր թիմի կարևորագույն մասն է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող  Ուսման Դեմբելեի մասին։

«Դեմբելեի հետ ամեն ինչ կարգին է, նա երջանիկ է: Թվում է, թե հեշտ է հասնել մինչև եզրափակիչ՝ լինելով մեկնարկային կազմում և լավ խաղ ցուցադրել, բայց դա այդպես չէ:

Ես գոհ եմ Մունդիալում Դեմբելեի ցուցադրած խաղից: Նա շատ լավ հանդիպումներ անցկացրեց և այս պահին մեր թիմի կարևորագույն մասն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն: