«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Վելես Սարսֆիլդի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն, «քաղաքայինները» կվճարեն ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված գումարը՝ 8 միլիոն եվրո։ Տրանսֆերը կկայանա երիտասարդական հավաքականների միջև Հարավային Ամերիկայի առաջնությունից հետո, որը կավարտվի փետրվարի 12-ին։
19-ամյա Պերոնեն այս տարի «Վելեսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի դեկտեմբերին։