Դիեգո Սիմեոնեն խոսել է Ժոաո Ֆելիշի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է թիմի հարձակվող Ժոաո Ֆելիշի ապագայի վերաբերյալ հարցին։

«Քանի դեռ նա մեզ հետ է, ես կփորձեմ ապահովել, որ նա լավագույնս տա ակումբին։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Սիմեոնեն «Էլչեի» դեմ խաղից հետո:

Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: