Դևիդ Բեքհեմն խոսել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան մասին

«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն իր սոցիալական ցանցերում խոսել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան մասին։

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար և ցտեսություն: Հանգչիր խաղաղությամբ իմ ընկեր։ Գեղեցիկ խաղ էր»,- ավելացրել է անգլիացին։

Հիշեցնենք, որ Պելեն մահացել է 82 տարեկանում՝ ուղիղ աղիքի քաղցկեղի դեմ անհաջող պայքարից հետո։ Բրազիլացին եզակի ռեկորդի տեր է, քանի որ միայն նրան է հաջողվել ֆուտբոլի պատմության ընթացքում երեք անգամ հաղթել աշխարհի առաջնությունում։