Transfermarkt-ը ներկայացրել է 2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը:
Ցուցակը գլխավորում են կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հենակետային Օրելյեն Տչուամենին, որոնց տրանսֆերային արժեքն ավարտվող տարում աճել է 50 միլիոն եվրոյով և դարձել 90 միլիոն:
2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստները
- Գավի (90 միլիոն եվրո,+50 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա)
- Օրելյեն Տչուամենի (90 միլիոն եվրո,+50 միլիոն, «Ռեալ», Ֆրանսիա)
- Ռաֆայել Լեաու (85 միլիոն եվրո,+50 միլիոն, «Միլան», Պորտուգալիա)
- Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո,+50 միլիոն, «Լայպցիգ», Խորվաթիա)
- Անտոնի (75 միլիոն եվրո,+50 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա)
- Էնցո Ֆերնանդես (55 միլիոն եվրո,+50 միլիոն, «Բենֆիկա», Արգենտինա)
- Ջամալ Մուսիալա (100 միլիոն եվրո,+45 միլիոն, «Բավարիա», Գերմանիա)
- Խվիչա Կվարացխելյա (60 միլիոն եվրո,+44 միլիոն, «Նապոլի», Վրաստան)
- Ռոդրիգո (80 միլիոն եվրո,+40 միլիոն, «Ռեալ», Բրազիլիա)
- Դարվին Նունյես (70 միլիոն եվրո,+38 միլիոն, «Լիվերպուլ», Ուրուգվայ)