Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Հոլանդիայում, գրում է «РБ Спорт»-ը։
Էդուարդի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍՎ Էյնդհովենը»։ Հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։
ՊՍՎ-ի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյին փոխարինող:
Ավելի վաղ Նիդերլանդների հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ»:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։