Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններն  առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»

«Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններն  առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է iNews-ը։

Անգլիայի չեմպիոնները կդիտարկեն 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե չկարողանան գնել «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելայի տրանսֆերը:

2021/22 մրցաշրջանում Գրիմալդոն «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։