Մարկո Ասենսիոն՝ մանչեսթերյան գրանդի ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի ծառայություններով։ Այդ մասին գրում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, Ասենսիոյի պայմանագիրը «սերուցքայինների» հետ կավարտվի կես տարուց, և նա կարող է պաշտոնապես բանակցել այլ թիմերի հետ նոր պայմանագրի շուրջ։

Բացի այդ, ավելի վաղ Ասենսիոն ասել էր, որ համաձայն չէ «Ռեալում» ռոտացիոն ֆուտբոլիստի դերին, ուստի տրանսֆերը ավելի հավանական է դառնում: