Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դեռ վստահ չէ, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Ըստ Madrid Xtra-ի՝ Մադրիդի «Ռեալը» հուսով է, որ Կրոսը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո:
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: