Լիոնել Մեսսին բաց կթողնի ակումբի առաջիկա 3 խաղերը

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին բաց կթողնի հարազատ ակումբի առաջիկա 3 խաղերը, հայտնում է TYC Sports-ը: Մեսսին բաց կթողնի «Ստրասբուրի» և «Լանսի» հետ կայանալիք խաղերը, ինչպես նաև չի մասնակցի Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում կայանալիք «Շատորուի» հետ հանդիպումը:

Մունդիալի ավարտից հետո Լեոն մնացել է հայրենիքում։ Սպասվում է, որ ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստը փարիզյան ակումբի մարզումներին կվերադառնա «Անժերի» դեմ 18-րդ տուրի խաղից առաջ, որը կկայանա հունվարի 11-ին: