ՊՍՎ-ն հայտնել է, Կոդի Գակպոն տեղափոխվում է ԱՊԼ

ՊՍՎ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Կոդի Գակպոն տեղափոխվում է «Լիվերպուլ»։

23-ամյա ֆուտբոլիստը շուտով կմեկնի Անգլիա՝ ավարտելու գործարքի վերջնական մանրամասները:

Այս մրցաշրջանում 23-ամյա եզրային հարձակվողը Հոլանդիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում և գոլ + փոխանցում համակարգով վաստակել 21 (9 + 12) միավոր։

Աշխարհի ԱԱ-2022-ում հարձակվողը հինգ հանդիպում է անցկացրել իր ազգային հավաքականի կազմում և դարձել երեք գոլի հեղինակ։