Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակն ավելի է վատթարացել։
Աշխարհի եռակի չեմպիոնը հիվանդանոցում հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և բարեկամներին։ Այդ մասին Թվիթերում հայտնել է բրիտանացի գործարար Ֆրենկ Խալիդը:
«Պելեն շարունակում է գտնվել հիվանդանոցում: Նա արդեն հրաժեշտ է տվել ընտանիքին ու հարազատներին: Ֆուտբոլի լեգենդն աստիճանաբար պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում: Նրա ընտանիքն ասում է, որ վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը:
Նշենք, որ նախորդ տարի 82-ամյա Պելեն վիրահատության էր ենթարկվել հաստ աղիքի քաղցկեղի հեռացման համար: