Կոդի Գակպոն չի փոխել իր որոշումը

ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն չի փոխել իր կարծիքը ապագա առաջնահերթությունների վերաբերյալ: Հոլանդացին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և անհամբեր սպասում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաների» շարքերը համալրելուն:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Գակպոն ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն հետո տրանսֆերը չկայացավ։ Ֆուտբոլիստը հրաժարվել է ընդունել այլ ակումբների առաջարկները, որպեսզի սպասի ձմռանը և վերջապես տեղափոխվի «Օլդ Թրաֆորդ»:

Պոտենցիալ տրանսֆերի գումարը գնահատվում է 50 մլն եվրո։ Հոլանդիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Գակպոն դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։