Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուներն են: Այս մասին հայտնում է A Bola-ն: Ավելի վաղ հայտնել ենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մերժել է այդ առաջարկը:
Վերջին 8 տարիների ընթացքում Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր Ֆերնանդու Սանտուշը:
Նա թիմի հետ դարձել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության հաղթող, սակայն վերջերս լքեց հավաքականը: