Կևին Դե Բրույնե. «Էրլինգը բարձրակարգ հարձակվող է, ու կհասնի հաջողության»

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր թիմակից նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:

«Հոլանդը շատ է տարված գոլերով։ Նա արդեն մոտ 200 գոլ է խփել, ուստի, կարող է հատել 800 գոլի սահմանը:

Էրլինգը բարձրակարգ հարձակվող է, ու կհասնի հաջողության»,- բելգիացու խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդը ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 24 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: