«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հստակ որորշել է

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է մնալ ակումբում։ Այս մասին իր էջերում հայտնել է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին թիմում է ցանկանում պահել նաև թիմի գլխավոր մարզիչ Չավին։

Միաժամանակ, Անսու Ֆատիի վաճառքը կարող է լրջորեն օգնել «Բարսելոնային» ֆինանսական վիճակի բարելավման հարցում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆատիին՝ արժանի առաջարկ ստանալու դեպքում։

Նշենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայի» սան է։