Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվողին

Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել Իսպանիա, հայտնում է MD-ն։

Աղբյուրի համաձայն, 23-ամյա կենտրոնական հարձակվողի տրանսֆերով հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։ «Սերուցքայինների» և մերսիսայդցիների միջև գործարքը կարող է կայանալ 2023 թվականի ամռանը։

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Նունյեսին որպես փոխարինող Կարիմ Բենզեմային։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: