Կատալոնական «Բարսելոնայի» հարձակման գծի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր որակազրկումը: Ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղով՝ «Օսասունայի» դեմ ոչ սպորտային պահվածքի համար:
«Երեք հանդիպումը շատ է իմ արածի համար։ Դա ինձ ցավ է պատճառում, քանի որ չեմ կարողանա օգնել թիմին առաջիկա հանդիպումներում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ խաղադաշտից հեռանալուց՝ Ռոբերտը վիրավորական ժեստ ցույց տվեց մրցավարի նկատմամբ։ Այդ կապակցությամբ լեհը որակազրկում է ստացել և բաց կթողնի Լա Լիգայի հաջորդ հանդիպումները «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» դեմ։