Ֆաբիո Կապպելո. «Այն, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն արեց իր կարիերայում, իրեն պատիվ չէր»

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապպելոն խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Այն ինչ Ռոնալդուն արեց իր կարիերայում, իրեն պատիվ չէր։ Այդ ֆուտբոլիստը իր ծառայությունները առաջարկեց բոլոր ակումբներին, բայց բոլորը հրաժարվեցին ձեռք բերել նրան։

Նա ծանր բեռ կդառնա ցանկացած թիմի համար, որը նրան ձեռք կբերի», – մեջբերում է Marca-ն։