Պաշտոնական. Դավիթ Յուրչենկոն կհեռանա «Փյունիկից»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռանում է ակումբից, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին՝ միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։

Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։

Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ: Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,- ասվում է «Փյունիկի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: