Մահացել է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար կիսապաշտպան Խոսե Ֆրանսիսկո Ռոխոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացին մահկանացուն կնքել է 75 տարեկանում:
Ռոխոն բասկյան ակումբի լեգենդ է: Նա ակումբում խաղացել է 1965-1982թթ, անցկացրել 541 խաղ ու խփել 67 գոլ: Իսպանացին «Ատլետիկի» կազմում 3 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր:
Մարզչական կարիերայի ընթացքում Ռոխոն աշխատել է «Ատլետիկի» երկրորդ թիմում, «Սալամանկայում», «Սելտայում», «Օսասունայում», «Սարագոսայում» և «Ռայո Վալյեկանոյում»: