«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիոնի» պաշտպան Մալո Գուստոյի ծառայություններով, հայտնում է MediaFoot-ը:
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են 30 միլիոն եվրո վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար, ում գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։
Այս մրցաշրջանում Գուստոն «Լիոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և մեկ գոլային փոխանցում կատարել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: