«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Մարկոս ​​Ալոնսոյին

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է թիմի պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Mundo Deportivo-ն: Կողմերի միջև բանակցությունները շատ դրական են ընթանում։

Անցած ամառ Մարկոս ​​Ալոնսոն, հանուն Իսպանական գրանդի ճամբար տեղափոխվելու, զգալիորեն նվազեցրեց իր աշխատավարձը։ Այնուհետև նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2023 թվականը՝ խոստանալով, որ պայմանագիրը կերկարաձգվի, եթե 31-ամյա պաշտպանի խաղամակարդակը համապատասխանի ակումբին։

Հիշեցնենք, որ Մարկոս Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է։